1996թ. ‘Արմինկո’ ընկերության կողմից Հրազդան քաղաքում բացվեց ինտերնետ հանգույց: Նույն թվականին ստեղծվեց Կոտայքի ինտերնետ օգտագործողների միություն հասարակական կազմակերպությունը: 1999թ. վերջինիս հիմքի վրա ստեղծվեց “ՏԵԼՆԵՏ” ՍՊԸ-ն: “Տելնետ” ընկերությունը հանդիսանում է առաջին ինտերնետ մատակարար ընկերությունը Կոտայքի մարզում: Մեր ուժերով ստեղծվեց առաջին ինտերնետային web կայքը Կոտայքի մարզի մասին: Հետագայում ընկերությունը ինտերնետ կապով ապահովեց մարզի և Հրազդան քաղաքի մի շարք պետական և մասնավոր ընկերությունների: Մեր կողմից պատրաստված web կայքերը մինչև օրս էլ շարունակում են համացանցում զբաղեցնել իրենց ուրույն տեղը: Ընկերությունը հանդիսանում է “Կասպերսկի լաբորատորիայի” պաշտոնական ներկայացուցիչը Կոտայքի մարզում: “Տելնետ” ընկերությունը նպաստում է Կոտայքի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և կոորդինացնում է այդ ոլորտում առկա խնդիրները: